ՀԱՊԿ ուժերի պատրաստության ինտենսիվությունն աճել է նոր մարտահրավերներին ընդառաջ


Միջազգային


ՀԱՊԿ-ը ամփոփլ է համատեղ զորավարժությունները և հատուկ գործողությունները։ Երեք տարվա ընթացքում ՀԱՊԿ հավաքական ուժերն անցկացրել են 20 համատեղ զորավարժություն՝ ինչպես հրամանատարաշտաբային, այնպես էլ հատուկ:

Առանցքային զորավարժություններից են օպերատիվ արձագանքման ուժերի հետ «Փոխգործակցություն» զորավարժությունները և «Անխախտ եղբայրություն» խաղաղապահ զորավարժությունները։ Առանձին-առանձին մշակվել են հատուկ կազմավորումների գործողությունները՝ հետախուզություն, թիկունքային ապահովում, պաշտպանություն, հատուկ նշանակության ուժեր, փրկարարական ստորաբաժանումներ:

Միաժամանակ ակտիվացել է օպերատիվ աշխատանքը. «Վարձկան”»գործողության շրջանակներում ձերբակալվել է ահաբեկչությանը մասնակից ավելի քան 2500 անձ, իսկ «Անօրինական» գործողությունը բացահայտել է միգրացիոն օրենսդրության ավելի քան 257 հազար խախտում: ՀԱՊԿ ուժերի պատրաստության ինտենսիվությունն աճել է՝ հաշվի առնելով ժամանակակից հակամարտությունների փորձը և անվտանգության նոր մարտահրավերները ։


Leave a Comment