
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով։ Այս մասին «1Լուրեր»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ առավոտյան ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր տեղեկատվությունը, թե Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը, իբրև թե, հետ է մղվել ՀՀ ԶՈՒ-ի կողմից: