Զինծառայության ժամկետը կդառնա 1.5 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Զինծառայության ժամկետը կդառնա 1.5 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ որի պարտադիր զինծառայության ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից 2 տարվա՝ 24 ամսվա փոխարեն կդառնա 1.5 տարի՝ 18 ամիս։


«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա:  


Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը պայմանագրային ծառայության ժամկետի ավելացմամբ կրճատելու մասին օրենքի նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման 2025 թ.-ի սեպտեմբերին: Կանխատեսումների համաձայն՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, 2028 թ.-ից սկսած, սպասվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ծախսերի կրճատում:


Leave a Comment