https://arm.sputniknews.ru/20251216/pvordzel-en-161-kg-hervoin-pvokhadrel-hh-taratsqvov-turqiaji-qaghaqaci-e-dzerbakalvel-96940489.html
Փորձել են 161 կգ հերոին փոխադրել ՀՀ տարածքով. Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Փորձել են 161 կգ հերոին փոխադրել ՀՀ տարածքով. Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Թմրանյութը Հայաստան են բերել Իրանից ու փորձել են տանել Վրաստան։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T19:11+0400
2025-12-16T19:11+0400
2025-12-16T19:12+0400
տեսանյութեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
թմրանյութ
թուրքիա
քաղաքացի
ձերբակալություն
հերոին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/10/96940107_0:45:801:495_1920x0_80_0_0_63193e466d50e017522b159c6e314d42.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Կանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։Թմրանյութի խմբաքանակը հայտնաբերվել է «Ագարակ» սահմանային անցակետում։ Մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը։Բեռնատարի վարորդը` Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է։ Նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ինչից հետո` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է, ընտրվել կալանավորումը։ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։
թուրքիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/10/96940107_40:0:759:539_1920x0_80_0_0_cbb171ef041c070159e9a321724354ce.jpg
տեսանյութեր, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), թմրանյութ, թուրքիա, քաղաքացի, ձերբակալություն, հերոին
տեսանյութեր, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), թմրանյութ, թուրքիա, քաղաքացի, ձերբակալություն, հերոին
Թմրանյութը Հայաստան են բերել Իրանից ու փորձել են տանել Վրաստան։
Թմրանյութի խմբաքանակը հայտնաբերվել է «Ագարակ» սահմանային անցակետում։ Մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը։
«Մաքսային զննման արդյունքում նշված բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել են 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ՝ լցված «հերոին» տեսակի թմրամիջոցով»,– նշվում է հաղորդագրությունում։
Բեռնատարի վարորդը` Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է։ Նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ինչից հետո` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է, ընտրվել կալանավորումը։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։