Չորս տարի առաջ, 2021թ. դեկտեմբերի 16֊ին, ինձ կալանավորելով և երկարատև անազատության մեջ պահելով` ՀՀ֊ում սկիզբ դրվեց ՏԻՄ֊ի ընտրությունների արդյունքների ձևախեղման և տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ հետ զուգահեռ արգելանք դրվեց նաև ընտրված ավագանու օրինական գործունեության վրա։ Այս արատավոր երևույթը հետագայում դարձավ գործելաոճ և տարբեր դրսևորումներով շարունավում է մինչև օրս։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։