Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ

16 Դեկտեմբերի, 2025

2025 թվականը պատմականորեն նշանակալի հանգրվան է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի հարաբերությունների համար։ Այս մասին The Holland Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։

Մինսկի խումբը 2020 թվականից ի վեր անգործունակ մարմին է։ Մեր նպատակն է ապահովել մեր երկրների միջև կայուն խաղաղություն։ Դրան հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Դրանից հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու կողմից», — նշել է Էլչին Ամիրբեկովը։

Leave a Comment