Վարորդական վկայականները փոխադարձ կճանաչվեն ՀՀ–ում և ԱՄԷ–ում

Բաժանորդագրվել

Երկրները փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին այս տարվա սեպտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց փոխըմբռնման այն հուշագիրը, որով Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար ճանաչում են վարորդական վկայականները։

Հուշագիրն ընդունվեց 90 կողմ ձայնով։

«Հայաստանի և ԱՄԷ–ի ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը» երկու երկրների միջև ստորագրվել է այս տարվա սեպտեմբերի 30–ին Աբու Դաբիում:

Նրանք, ովքեր տեղափոխվում են մշտական բնակության ԱՄԷ, կկարողանան տեղական վարորդական իրավունք հնարավորություն ստանալ պարզեցված կարգով՝ առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու:

Նշենք, որ 2024 թվականի փետրվարի 1–ից Հայաստանի և ԱՄԷ–ի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում առանց վիզայի գտնվել ԱՄԷ–ում մինչև 90 օր։

Leave a Comment