65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը

Քաղաքականություն

16.12.2025 | 17:42

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ նախագիծը։ Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment