Խանդանյան․ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն

Խանդանյան․ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն

16 դեկտեմբերի 2025 – 16:28 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանում որևէ ներկայություն չի կարող ունենալ։

«Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու»,– ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանը պարզապես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ ունի, բայց դա չի ենթադրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանում։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։ Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան։ Նրա խոսքով՝ այս սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ–ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի անվտանգության համար:

Leave a Comment