«Նկարահանող տասնյակ սարքեր, զրո բացահայտում». Գառնիկ Դանիելյան

«Նկարահանող տասնյակ սարքեր, զրո բացահայտում». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց՝ կարևոր է, որ քաղաքացիներն ունենան վստահություն՝ իրավապահ համակարգին դիմելու ու պատշաճ քննության արժանանալու: «Ի՞նչ ունենք հիմա, ունենք տարբեր հանցագործությունների աճ ու վստահելիության մինիմալ շեմ… Համակարգերը, որոնք պարտավոր են հետևից գնալ, հասկանալ՝ հանցագործություն կատարողներն ովքեր են, տեսանկարահանող տասնյակ սարքերի առկայությամբ՝ զրո բացահայտում: Բայց եթե պետք լինի իմանալ՝ էս կամ էն ընդդիմադիր գործիչն ում հետ քանի բաժակ սուրճ է խմել, խնդրեմ, էնքան ինֆորմացիա կունենան, որ էլ չասած»,- նշեց պատգամավորը:

Leave a Comment