Ամփոփվել են Սևակի արձանի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները

Նշվում է, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները

Ամփոփվել են Սևակի արձանի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Այս մասին նշված է Պարույր Սևակի տուն-թանգարանի Facebook-յան էջում։


Տուն-թանգարանն ընդգծում է, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը։


Նշենք, որ սոցցանցերում արդեն շուրջ 10 օր է չեն դադարում բուռն քննարկումները Զանգակատան դպրոցի բակում տեղադրված հռչակավոր բանաստեղծ Պարույր Սևակի արձանի շուրջ։ Հիմնական պնդումներն այն մասին են, որ տրավերտինից քանդակված կիսանդրին չի արտացոլում Սևակին, նրա կերպարը։


 


Leave a Comment