Վերջ դարաշրջանի՞ն. Ֆլիկը խոսել է Տեր Շտեգենի հնարավոր հեռանալու մասին — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագային, որը կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մարզիչը նշել է, որ որոշումը կախված է բացառապես ֆուտբոլիստից։

«Դա նրա ընտրությունն է։ Մենք քննարկել ենք նրա իրավիճակը։ Ես շատ եմ գնահատում Մարկին, քանի որ նա բացառիկ դարպասապահ է։

Նա իսկապես հիանալի խաղացող է և հրաշալի անձնավորություն թիմի համար, սակայն վերջին հաշվով դա նրա որոշումն է, և նա պետք է այն կայացնի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Նշենք, որ 33-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում բախվել է առողջական խնդիրների։ Նախորդ մրցաշրջանում Տեր Շտեգենը ծնկի վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 9 հանդիպման, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը բաց է թողել մեջքի վիրահատության պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են թուրքական ակումբները, մասնավորապես՝ «Բեշիքթաշը»։

Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։ Կատալոնական ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Leave a Comment