ԱՄՆ զինված ուժերը հարվածել են թմրանյութեր տեղափոխող նավերին Խաղաղ օվկիանոսում. կան զոհեր


Միջազգային


ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում թմրանյութեր տեղափոխող երեք նավակների վրա՝ սպանելով ութ մարդու։

Այս մասին հայտարարվել է Պենտագոնի՝ X սոցիալական ցանցի էջում։

Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ նավակներն ընթացել են Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին և տեղափոխել են թմրանյութեր։ Սա հաստատվել է հետախուզության կողմից։

Նավերը ենթարկվել են հարձակման, որի արդյունքում զոհվել է ութ թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող անձ։


Leave a Comment