Շուտով կսահմանվի «Հյուսիս-hարավ միջանցքի» իրավական և վարչական կարգավիճակը. Իրանի ԱԽ քարտուղարը՝ ՌԴ փոխվարչապետին

Առկա բոլոր վարչական խոչընդոտները կվերացվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և կկնքվեն անհրաժեշտ համաձայնագրեր՝ «Հյուսիս-hարավ միջանցքի» իրավական և վարչական կարգավիճակը սահմանելու համար, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Թեհրանում Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Սավելևի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անձամբ է վերահսկում նախագծի ընթացքը, որպեսզի այն շարունակի գործել ժամանակացույցի համաձայն։

Հիշեցնենք, որ ճանապարհի Ռեշտ-Աստարա հատվածի համատեղ շինարարության մասին համաձայնագիրը Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրվել է 2023 թվականին։

Leave a Comment