Ռուսաստանը մերժել է սուրբծննդյան-ամանորյա զինադադարի առաջարկը – 5tv

Ռուսաստանը հրաժարվել է աջակցել Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին շփման գծում կրակի դադարեցման նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված չէ «հրադադարով, որը Կիևին հանգստություն եւ պատերազմի շարունակությանը պատրաստվելու հնարավորություն կտա», այլ պնդում է «լիարժեք խաղաղության» մասին: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը «լավ հայտնի է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ուկրաինայում»:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հասնել իր նպատակների իրականացմանը և կասկածի տակ է դրել իրական համաձայնության՝ Կիևի պատրաստակամությունը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ չէ մասնակցել «ակնթարթային և ոչ կենսունակ որոշումներին»։

Leave a Comment