
ԱԺ նիստում անդրադառնալով հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքին ու ձերբակալվածների ազատ արձակմանը, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանին հարցրեց. «Կարո՞ղ եք փոքր-ինչ մանրամասնել՝ ինչո՞ւ են ազատ արձակվել»: Պաշտոնյան ասաց, որ այլ տեղեկություններ չի կարող նշել՝ նախաքննություն է իրականացվում. «Ճիշտ կլինի՝ ձեր հարցը նախաքննական մարմին ուղղել»: Դանիելյանն «անընդունելի» որակեց պատասխանը. «Մեր հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում երկրում. ի վերջո հանցագործություն կատարողները պիտի՞ ենթարկվեն պատասխանատվության, թե ոչ»: