Kalshi-ն ներգրավել է 1 միլիարդ դոլար Series E ֆինանսավորման շրջափուլում և գնահատվել 11 միլիարդ դոլար՝ նպատակ ունենալով արագացնել կանխատեսումների շուկաները հիմնական ֆինանսական ակտիվ դարձնելու իր ծրագրի իրականացումը։
Ընկերությունը նախատեսում է մեծացնել օգտատերերի ներգրավվածությունը, ինտեգրել ավելի շատ բրոքերներ և ընդլայնել իր պրոդուկտները։ Kalshi-ի շաբաթական առևտրային ծավալներն արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը՝ ընդգրկելով ավելի քան 3500 շուկաներ։
2018թ.-ին հիմնադրված Kalshi-ն հաճախ նշվում է որպես կանխատեսումների շուկաները ԱՄՆ-ում օրինականացնելու և ձևավորելու հարցում գլխավոր դեր ունեցած ընկերություն։ Միլիոնավոր օգտատերեր ամեն շաբաթ գնում և վաճառում են binary event contract-ներ (երկընտրանքային իրադարձությունների պայմանագրեր, որոնք գնելով կամ վաճառելով օգտատերերը փորձում են կանխագուշակել, թե արդյոք որևէ իրադարձություն տեղի կունենա թե ոչ), իսկ ներդրողները ընկերության աճը դիտարկում են որպես նոր տեսակի ակտիվների նկատմամբ մեծացող պահանջարկի ապացույց։
Ոլորտի աճը պայմանավորված է նաև CFTC-ի (Commodity Futures Trading Commission) դաշնային վերահսկողությամբ, որը թույլ է տալիս նման հարթակներին գործել տարբեր նահանգներում՝ հետևելով խաղադրույքների խիստ օրենքներին։ Ոլորտի այլ մեծ խաղացողները՝ DraftKings-ը, FanDuel-ը և Robinhood-ը, նույնպես ընդլայնում են իրենց ներկայությունը, քանի որ կանխատեսումների շուկաները շարունակում են ներթափանցել ֆինանսական և մշակութային դաշտ։