Չինաստանը ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար զոնդավորման «Ցզիյուան-3» արբանյակը


Գիտություն


Չինական «Չանչժեն-6Բ» («Մեծ երթ-6Բ») հրթիռակիրը երեքշաբթի օրը ուղեծիր է դուրս բերել քաղաքացիական նպատակների համար նախատեսված «Ցզյուան-3» (Ziyuan III) բարձր լուծաչափով հեռահար զոնդավորման արբանյակը, հայտնել է China Daily պարբերականը։


Միջին դասի «Չանչժեն-6Բ» պինդվառելիքային հրթիռը մեկնարկել է Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Տայյուան տիեզերակայանից՝ Պեկինի ժամանակով ժամը 11:15-ին։ Արբանյակը հաջողությամբ դուրս է եկել 500 կմ բարձրությամբ սահմանված ուեծիր։


2650 կգ քաշ ունեցող սարքը նախատեսված է բարձր լուծաչափով պատկերներ ստանալու համար՝ հողօգտագործման, ջրային ռեսուրսների կառավարման, ռեսուրսների մոնիտորինգի, էկոլոգիայի, քաղաքաշինության և տարերային աղետների դեմ պայքարի կարիքների համար։ Այն հագեցած է տեսախցիկով, որը թույլ է տալիս 2,1 մետր լուծաչափով լուսանկարներ ստանալ։


Արբանյակը մշակվել է Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի կողմից, որը Չինաստանի աերոտիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի (CASC) դուստր ձեռնարկությունն է։



Leave a Comment