
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքը։
Բանաձևի օգտին քվեարկել է 164 պետություն: Ութ երկիր, այդ թվում՝ Իսրայելը և Միացյալ Նահանգները, դեմ են քվեարկել: Եվս ինը երկիր ձեռնպահ է մնացել։
Բանաձևը նաև կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին և մասնագիտացված գործակալություններին հնարավորինս շուտ շարունակել աջակցել և նպաստել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։