«Ես գրեթե վստահ եմ, որ մենք այժմ այս ահավոր ճգնաժամի հանգուլուծման շեմին ենք»,- ամերիկյան ABC News հեռուստաընկերության եթերում, խոսելով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների մասին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետը նաև բացառել է Ռուսաստանի կողմից տարածքային զիջումները։ Մոսկվան նաև կտրականապես դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը: