Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստացի հստակեցրել է, որ «Թրամփի ճանապարհի» իրականացումն առանց Մոսկվայի մասնակցության դժվար է թվում:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, Մոսկվան պատրաստ է խորհրդակցությունների Երևանի հետ նախագծի պարամետրերի վերաբերյալ, բայց միաժամանակ սահմանում է պայմաններ, առանց որոնց նախաձեռնությունը չի կարող իրականացվել։
Նրա խոսքով, նախագծի մանրամասները դեռևս ուսումնասիրության ենթակա են, բայց կան բավարար հիմքեր Ռուսաստանի մասնակցության համար։ Կալուգինն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում նախկինում քննարկված երթուղու այն հատվածին, որ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն է և գործում է հատուկ պայմանագրով։
Ավելին, տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը, և երթուղու զգալի մասն անցնում է ռուս սահմանապահների պատասխանատվության տարածքով։
Եզրափակելով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ գործնականում կապելով նախաձեռնության իրականացումը Ռուսաստանի հովանու ներքո ինտեգրացիոն կառույցների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։