Կրեմլից պատասխանել են Սուրբ ծննդյան հրադադարի առաջարկին

https://arm.sputniknews.ru/20251216/kremlic-pataskhanel-en-surbtsnndjan-hradadari-arajarkin-96933250.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, հրադադար, գերմանիա

դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, հրադադար, գերմանիա

Բաժանորդագրվել

Կրեմլը չի ​​տեսել Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը, ՌԴ–ն այդ թեմային առնչվող հրապարակումները չի մեկնաբանի։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը խաղաղություն է ուզում, այլ ոչ թե հրադադար, որի ընթացքում Կիևը կարող է հանգստանալ և պատրաստվել պատերազմի շարունակությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սուրբ ծննդյան հրադադարի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը։

«Մենք ուզում ենք կանգնեցնել այս պատերազմը, հասնել մեր նպատակներին, ապահովել մեր շահերը և երաշխավորել խաղաղությունը Եվրոպայում ապագայի համար։ Ահա, թե ինչ ենք մենք ուզում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ չէ օժանդակել ուկրաինական կողմի ցանկությանը՝ «փոխարինել գործարքը այժմեական անկենսունակ լուծումներով»։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան կվերլուծի Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը, երբ տեսնի այն։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համարձակ կոչ էր արել Ռուսաստանի ղեկավարությանը դադարեցնել մարտերը, եթե նրանք «մի փոքր մարդկություն ունեն»։ Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն մշակել է մի շարք առաջարկներ, և «այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից», որպեսզի «գոնե Սուրբ ծննդյան շրջանում դադարեցվեն ռազմական գործողությունները»։

Մինչ այդ Պեսկովը, մեկնաբանելով մինչև Սուրբ ծնունդ (դեկտեմբերի 25) հակամարտությունը ավարտելու հեռանկարը, հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման ժամկետների մասին խոսելը անշնորհակալ գործ է։

Leave a Comment