Ծնողների սպանության մեջ կասկածվող 37-ամյա տղային տեղափոխել են ոստիկանություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու Դեմիրճյան փողոցում իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում այն տանը, որտեղ որդին ենթադրաբար սպանել է ծնողներին: «News.5tv.am»-ի թղթակիցը հաղորդում է, որ դիակները դեռևս տանն են:
Հարևանները պատմել են, որ ավանդույթներ ունեցող ընտանիք է եղել, ընտանիքի մայրը բժշկուհի է եղել, իսկ դանակահարությունը ենթադրաբար կատարած երիտասարդն էլ հավասարակշռված անձ է:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։