Թրամփը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների մասին


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջերս զրուցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Նախագահին հարցրել են, թե արդյոք նա վերջերս անմիջական շփում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ «Այո», – պատասխանել է Թրամփը՝ առանց որևէ մանրամասնություն հայտնելու։

Թրամփը նշել է, որ Ուկրաինան արդեն կորցրել է որոշ տարածքներ, սակայն Միացյալ Նահանգները համագործակցում է Եվրոպայի հետ՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ Նա ասել է, որ գլխավոր նպատակը ապագայում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է։

«Մենք չենք ուզում, որ պատերազմը կրկին բռնկվի», – ասել է ԱՄՆ նախագահը։


Leave a Comment