Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն չէ ժամանակավոր սուրբծննդյան հրադադարին



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում սուրբծննդյան զինադադարի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկին։

Նա բացասական կարծիք ունի. «Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք չենք ուզում, որ հրադադարը Ուկրաինային ժամանակ տա և պատերազմի շարունակությանը պատրաստվի», – գործակալությունների հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը։

Ռուսաստանը բազմիցս մերժել է զինադադարի կամ հրադադարի առաջարկները։

«Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, հասնել մեր նպատակներին, ապահովել մեր շահերը և երաշխավորել Եվրոպայում ապագայի համար խաղաղությունը», – հավելել է Պեսկովը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment