ՀՀ ՊՆ-ն հերքել է Մեղրիում ներթափանցման փորձի մասին պաշտոնաթող փոխգնդապետի պնդումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը «դեկտեմբերի 7-8-ը Մեղրիի զորամասի տարածքում ներթափանցման փորձի» մասին։

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ»,- ասվում է հաղորդագրությունում:

ՀՀ ՊՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

«Պատկան մարմինները կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- հավելել են գերատեսչությունից։

Leave a Comment