ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «TRIPP» նախագծի վերաբերյալ Իրանից հնչող հայտարարություններին, կրկին շեշտելով, որ «TRIPP»-ը գործելու է Հայաստանի տարածքային ամբողջականության իրավազորության ներքո և հավասարության ու փոխադարձության սկզբունքներով։
«Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը, և Իրանի դեպքում այդ շահերը մեծամասամբ համընկնում են»,- շեշտել է Ռուբեն Ռուբինյանը։

