Միքայել սրբազանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

Միքայել սրբազանը տեղափոխվել է  «Իզմիրլյան» ԲԿ

16 դեկտեմբերի 2025 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ։

Պաշտպանների թիմը նշել է, որ այժմ նա անցնում է բժշկական հետազոտություններ, հայտնում է 1lurer.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միքայել սրբազանի առողջական վիճակը վատթարացել է, և նրա պաշտպանները բարձրաձայնել էին վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Leave a Comment