ՀՀ–ում շրջանառվող գրիպի H3N2 ենթատեսակի կանխարգելման համար պետք է պատվաստվել․ մասնագետ

https://arm.sputniknews.ru/20251216/hhum-shrjanarvvogh-gripi-h3n2-entatesaki-kankhargelman-hamar-petq-e-patvastvel-masnaget-96929029.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77217827_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d1dbb2f9f22f9c2268336a4d6bb9fc4b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գրիպ, պատվաստում, հհ առողջապահության նախարարություն, հիվանդություն, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

գրիպ, պատվաստում, հհ առողջապահության նախարարություն, հիվանդություն, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Բաժանորդագրվել

Ռիսկային խմբերն են 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65+ տարեկանները, բուժաշխատողները և այլք։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում շրջանառվող գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակով հիվանդացությունը կանխարգելելու համար արդեն իսկ 171 000 դեղաչափ պատվաստում է իրականացվել։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։

Նշենք, որ Հայաստանում ներկա պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, ինչպես նաև բոկավիրուսը և ռինովիրուսի հարուցիչները։ Հիվանդությունները հիմնականում նկատվում է 0-18 տարեկանների շրջանում։

«Սեպտեմբերի 8-ից ամբողջ հանրապետությունն ապահովված է սեզոնային գրիպի համար նախատեսված քառավալենտ պատվաստանյութով, որի բաղադրության մեջ հենց H3N2 ենթատեսակը ներառված է։ Հետևաբար, պատվաստվելով` կանխարգելում ենք հենց այս ենթատեսակը։ Յուրաքանչյուր տարի բնակչության շրջանում նկատվում են պատվաստման պահանջարկի բարձրացման միտումներ։ 171 000 դեղաչափ պատվաստում է իրականացվել, նախորդ սեզոնի նույն ժամանակահատվածում եղել է 134 000 դեղաչափ»,- ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց՝ գրիպի ամբողջ սեզոնի ընթացքում պատվաստվելը ցուցված է, բայց նախընտրելի է այդ ամենը կազմակերպել մինչև սեզոնի սկսվելը։ Ընդգծեց՝ հանրապետության 85,4 տոկոսն արդեն պատվաստվել է։

Ռիսկային խմբերն են 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65+ տարեկանները, բուժաշխատողները և այլք։

Leave a Comment