
Անդրադառնալով իր ելույթի վերաբերյալ ՔՊ-ականների արձագանքներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Հիշեցնեմ՝ մենք ասում էինք՝ 8 մլրդ-ից ավելի պարտքը մեծացրել եք, պարտքը զտեք, առանց դրա ինչքան կլիներ տնտեսական աճը: Հնչեց Փաշինյանի պատասխանը՝ 8 մլրդ-ով զենք ենք առել… Ես ընդամենն առաջարկել էի կողմնորոշվել՝ էդ 8 մլրդ-ը գնացել է զենքի՞ն, որովհետև եթե գնացած լիներ, հիմա մենք Լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք»: Դահլիճից արձագանքներ հնչեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ է արել, դուք եք իրենց հետ ջերմ հարաբերությունների մեջ, զանգեք, հարցրեք»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում վարկային տարբեր նախագծեր են քննարկվում. ընդդիմադիր և իշխանական պատգամավորները ինչպես թեմայի, այնպես էլ նախկինում արված հայտարարությունների վերաբերյալ ելույթներ են ունենում: