16 դեկտեմբերի 2025 – 12:40 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է մոտ 1370 արձանագրություն:
Դեկտեմբերի 15–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ բնակիչների կողմից կա ակնկալիք՝ վերահսկողությունը տրանսպորտում պետք է խստացնել։
Սահմանվել է վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։