«Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Մալաթիա 70):