Մերձմոսկվայում դանակով զինված աշակերտը մտել է դպրոց ու վիրավորել մի քանի մարդու. մեկ աշակերտ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.12.2025 | 12:42

Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի դպրոցներից մեկի աշակերտը դանակով զինված մտել է դպրոց և վիրավորել մի քանի մարդու,  գրում է Meduza-ն։

Ռուսական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Օդինցովոյի շրջանի Գորկի-2 բնակավայրի Ուսպենսկայա հանրակրթական դպրոցում։

Shot-ը հաղորդում է, որ դեռահասը վիրավորել է երեք աշակերտի  և անվտանգության աշխատակցի, երբ վերջինս փորձել է ձերբակալել նրան: Baza-ի և Shot-ի  տվյալներով՝ վիրավորված աշակերտներից մեկը մահացել է: Քննչական կոմիտեն հաստատել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ Օդինցովոյի Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը «դանակահարել է անվտանգության աշխատակցին և աշակերտներից մեկին»։ Աշակերտը մահացել է ստացած վնասվածքից։ Քննչական կոմիտեն սկսել է սպանության հետաքննություն։

Baza-ն պնդում է, որ հարձակվողը նաև պատանդ է վերցրել աշակերտներից մեկին և փակվել դասարանում: Դեռահասը ավելի ուշ ձերբակալվել է և նրա պատանդը, նախնական տեղեկությունների համաձայն, անվնաս է: «Ինտերֆաքս»-ը հաստատում է հարձակվողի ձերբակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment