Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց վիրահատության համար

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հայտնում է սրբազանի պաշտպանների խումբը:

Արքեպիսկոպոսն այս պահին անցնում է բժշկական հետազոտություններ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժկական կենտրոնը:

Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:

Leave a Comment