Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հասարակություն

16.12.2025 | 12:22

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Նշան Խաչատրյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի ԲԴԽ-86-Ո-156 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նշան Խաչատրյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում, քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու հարցը, առաջարկել էր փաստաբան Նշան Խաչատրյանի թեկնածությունը։

 

Leave a Comment