Դոնի Հեթըուեյի «A song for you» երգը՝ երգչուհի Սոնա Սարգսյանի կատարմամբ . «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։

Դոնի Հեթըուեյի «A song for you» աշխարհահռչակ երգը կատարել են բազմաթիվ աստղեր՝ Ռեյ Չարլզից մինչև Քրիստինա Ագիլերա, բայց այս թողարկմանը կներկայացնենք մեկ այլ յուրահատուկ կատարում՝ երգչուհի, երաժիշտ և դաշնակահարուհի Սոնա Սարգսյանից, ով իր տատիկից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանից ժառանգել է երաժշտական տաղանդ, իսկ հայրիկի միջոցով ծանոթացել ու սիրել է ջազ, սոուլ և բլյուզ ժանրերը։

Leave a Comment