Հայտնի են դարձել այն պատճառները, թե ինչու է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Էվերթոնի» դեմ խաղից հետո սկանդալային հարցազրույց տվել։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարեսկայի դժգոհությունը կուտակվել է որոշակի ժամանակահատվածում և «Էվերթոնի» դեմ խաղից հետո արտահայտվել հարցազրույցում։ Նշվում է, որ խոսքը «Չելսիի» ներքին խնդիրների մասին է․ մարզիչը երկրպագուների նկատմամբ ուղղակի պահանջներ կամ դժգոհություններ չունի։
Ըստ տեղեկության՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հասկացրել է, որ երիտասարդների վրա հիմնված զարգացման մոդելը չի փոխվելու, մինչդեռ ինքը՝ Մարեսկան, կասկածում է, որ միայն երիտասարդ ֆուտբոլիստներով հնարավոր կլինի հասնել ակումբի նպատակներին։