Դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա Մոսկվայի մարզի դպրոցներից մեկում. կա զոհ

https://arm.sputniknews.ru/20251216/derahasy-danakvov-hardzakvel-e-ashakertneri-vra-e-mvoskvaji-marzi-dprvocneric-mekum-ka-zvoh-96925945.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/10/96925348_294:0:1734:1080_1920x0_80_0_0_74886a16d5e9c1b7b5c0e8d9e61c73fa.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, ռուսաստան, աշակերտ, դպրոց, դանակահարություն, զոհ

տեսանյութեր, видео, ռուսաստան, աշակերտ, դպրոց, դանակահարություն, զոհ

Բաժանորդագրվել

Ոստիկանությանը հաջողվել է նրան բռնել և չեզոքացնել։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դանակով զինված դեռահասը հարձակվել է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքի դպրոցներից մեկի աշակերտների վրա՝ վիրավորելով մի քանիսին և պատանդ վերցնելով մեկին։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

Դեպքի վայր են անմիջապես ժամանել արտակարգ ծառայությունները, աշակերտները տարհանվել են։

Թեև հարձակվողը փակվել է դասարանում, ոստիկանությանը հաջողվել է նրան բռնել և չեզոքացնել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետևանքով մեկ աշակերտ է մահացել։ Հաղորդվում է, որ կան վիրավորներ, այդ թվում՝ անվտանգության աշխատակից է վիրավորվել։

НТВ-ի փոխանցմամբ՝ սպանությունից հետո դեռահասը սելֆի է արել իր 10-ամյա զոհի ֆոնին։ Հարձակվողի շապիկի վրա գրված էր «No Lives Matter»՝ (Ոչ մեկի կյանքը կարևոր չէ) մարդատյաց առցանց խմբի անվանումը, որը քարոզում է բռնություն, ահաբեկչություն և մարդկության ոչնչացում։

Մոսկվայի մարզի երեխաների իրավունքների պաշտպան Քսենյա Միշոնովան մեկնաբանել է իրավիճակը՝ գրելով, որ հանցագործության դրդապատճառները կպարզի հետաքննությունը։ Նա խնդրել է զերծ մնալ չհաստատված տեղեկությունների հրապարակումից։

Leave a Comment