Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն

16.12.2025 | 11:43

«Ինչպես արդեն նշել ենք, մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ եղել է և կմնա առաջին տեղում»,- այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Չէինք ցանկանա, որ Կարապետյանի՝ տարիների ընթացքում իրականացված բիզնես նախաձեռնությունները, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, տուժեին: Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով մենք հասել ենք նրա հետ հյուպատոսական մուտքի: Մեր դիվանագետները վերջին անգամ նրան այցելել են դեկտեմբերի սկզբին: Մենք ստանում ենք Կարապետյանի առողջության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ նրա փաստաբանների և հարազատների միջոցով: Նա հայտնում է լավ առողջության մասին, ցուցաբերում է լավատեսություն և մարտական ​​ոգի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Կալուգինը նշել է, որ  այդ հարցը բարձրացնում են Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ  շփումներում։

«Մենք ընդգծում ենք, որ Կարապետյանը վեց ամիս է՝ կալանքի տակ է առանց դատարանի որոշման։ Հասցնում ենք  ազդանշաններ, որ այս իրավիճակում  մեր այլ ձեռնարկատերեր զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս և կասկածի տակ են դնում նրա ներդրումային միջավայրի կայունությունը, ինչը, հավանաբար, չի նպաստի երկկողմ առևտրի աճի տեմպի պահպանմանը»,-ասել է Կալուգինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment