Ռուսաստանը հավակնում է մասնակցել «Թրամփի ուղի» նախաձեռնությանը

Ռուսաստանը հայտարարել է Հայաստանի հետ «Թրամփի ճանապարհ» նախաձեռնության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ իր մասնակցությունն այդ նախագծին անհրաժեշտություն է։ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան դեռ պետք է ուսումնասիրի հայ-ամերիկյան նախագծի մանրամասները, սակայն պատրաստ է քննարկել ինչպես դրա պարամետրերը, այնպես էլ ռուսական կողմի հնարավոր ներգրավվածությունը։ Կալուգինի խոսքով՝ նախագծի իրականացման համար առկա են բավարար հիմքեր, քանի որ առաջարկվող երթուղին, ըստ էության, հանդիսանում է ավելի վաղ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված ճանապարհի մի հատվածը։ Դիվանագետը հիշեցրել է, որ հայկական երկաթուղային ցանցը կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությանը, իսկ […]

Leave a Comment