Երևանի Քըրք Քըրքորյան փողոցում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ


Ավտո


Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան) բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։»


Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին, իսկ վթարից հետո իրավիճակը մի պահ լարվել է, որը վիճաբանության չի վերածվել պարեկների ճիշտ և գրագետ գործողությունների շնորհիվ։



Leave a Comment