Վերականգնվել է Ծիծեռնակաբերդի խճուղու վնասված հատվածը

Վերականգնվել է Ծիծեռնակաբերդի խճուղու վնասված հատվածը

16 դեկտեմբերի 2025 – 11:07 AMT

PanARMENIAN.Net – Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի հիմնական փլուզված հատվածը կառուցապատող «Սահակյան Շին» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ներկայումս ապահովված է նշված ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։

Նշված ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների ավարտին զուգընթաց։

Leave a Comment