Իրանի ԱԳՆ
ղեկավար Աբաս Արաղչին մեկնում է Մոսկվա՝ իր
ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների, ինչպես նաև հանդիպումներ
անցկացնելու այլ պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի
դեսպան Քազեմ Ջալալին. համապատասխան հաղորդագրությունը հրապարակված է Իրանի դեսպանատան Telegram
ալիքում։
«Անցյալ
շաբաթ Աշխաբադում երկու երկրների նախագահների միջև կայացած խորհրդակցություններից
հետո դոկտոր Արաղչին այսօր մեկնում է Մոսկվա՝ արտգործնախարարի և այլ պաշտոնատար
անձանց հետ հանդիպելու»,- նշել է դեսպանը։
Ջալալիի
խոսքով՝ ներկայումս «օրակարգը ներառում է քաղաքական հարցերի և տնտեսական նախագծերի
լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային փոխգործակցություն՝ ընդհանուր
նպատակներն ու մոտեցումները առաջ մղելու համար, որը կոչված է հարաբերությունները
նոր մակարդակի բարձրացնելուն»։