Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնել․ Եկկողմ փաստաթուղթ կստորագրվի

Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնել․ Եկկողմ փաստաթուղթ կստորագրվի

16 դեկտեմբերի 2025 – 11:00 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ծրագրված է հանդիպում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի հետ։Այցի շրջանակներում նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում:

Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացիկ զարգացումներին։ Իր ելույթում նա կարևորել է առաջընթացը վիզաների ազատականացման հարցում։

Leave a Comment