Թրամփի երթուղին առանց Ռուսաստանի իրականացնելը դժվար է․ ՌԴ ԱԳՆ



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցությունների Երևանի հետ «Թրամփի երթուղի» նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը։ Երթուղին մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», – նշել է նա։

Նշելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ Կալուգինն ընդգծել է, որ նախաձեռնությունն առանց Ռուսաստանի մասնակցության իրականացնելը դժվար է։

 



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment