ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրիտանական հեռարձակող կորպորացիային մեղադրում է զրպարտության մեջ։ Նա BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում 2021 թ. հունվարի 6-ի «Պանորամա» հաղորդման ընթացքում վավերագրական ֆիլմում իր ելույթը մոնտաժելով խեղաթյուրելու համար։
Հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում դեկտեմբերի 15-ին։ Թրամփի փաստաբանները հեռուստառադիոկորպորացիային մեղադրում են առեւտրային իրավունքի օրենքները խախտելու եւ «2021 թվականի հունվարի 6-ին՝ այն օրը, երբ նրա կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը, նրա ելույթները դիտավորյալ, չարամիտ և մոլորեցնող» կերպով խմբագրելու մեջ։
BBC-ին հայտնում է, որ իր ղեկավարությունը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել հայցադիմումը։