ՌԴ ԱԳՆ-ն՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության հետևանքների մասին

Ռուսաստանաբնակ գործարարները սկսել են զգուշանալ Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարներից՝ կապված բարերար և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Ազդանշաններ կան, որ մեր մյուս ձեռնարկատերերը սկսել են զգուշավոր գնահատել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները, հարցեր տալ նրա ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը դժվար թե ծառայի երկկողմ առևտրի բարձր դինամիկայի պահպանմանը», — հաղորդել է նա:

Leave a Comment