Իրանցի Նոբելյան մրցանակակիրը «բռնությամբ ուղեկցված ձերբակալությունից» հետո տեղափոխվել է հիվանդանոց

Խաղաղության Նոբելյան մրցանակի իրանցի դափնեկիր Նարգես Մոհամմադին հիվանդանոց է տեղափոխվել անցյալ շաբաթ ձերբակալության ժամանակ ծեծի ենթարկվելուց հետո, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել է նրա ընտանիքը:

Ըստ «Նարգես» հիմնադրամի՝ 53-ամյա իրավապաշտպանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցում իրենց ասել է, որ իրեն երկու անգամ տեղափոխել են շտապ օգնության սենյակ այն բանից հետո, երբ «քաղաքացիական հագուստով գործակալները հարձակվել են նրա վրա՝ մահակներով գլխին և պարանոցին ծանր և կրկնվող հարվածներ հասցնելով»:

Իրանի իշխանությունները այս մասին մեկնաբանություն չեն արել, սակայն հայտարարել են, որ Մոհամմադին ձերբակալվել է Մաշհադ քաղաքում հիշատակի արարողության ժամանակ «սադրիչ արտահայտությունների» համար:

Մոհամդադին Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել 2023-ին՝ Իրանում կանանց ճնշումների դեմ ակտիվ գործունեության և մարդու իրավունքների խթանման համար:

Նա իր կյանքի ավելի քան 10 տարին անցկացրել է բանտում։

Leave a Comment