Վարդենյաց լեռնանցքում բուք է. «Մեղրու սար»–ի հատվածում ու Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում


Հասարակություն


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածում Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։



Վարդենյաց լեռնանցքում բուք է (մառախուղ):


Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




Leave a Comment