Եկեղեցին վերածել են քաղաքական կուսակցության.քաղաքական տեքստեր են գրում, ասում՝ կարդա. Փաշինյան (վիդեո)

Հոգևոր թեմաներով վաղուց արդեն Հայաստանի սովորական եկեղեցիներում քարոզ չկա, մինչդեռ պատարագի կարգի մեջ անպայման պատարագի մի հատվածում պատարագող քահանան պետք է քարոզով հանդես գա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյնը՝ Facebook–ի իր էջում տեղադրված տեսանյութում։

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքական տեքստերը գրում են, ուղարկում, ասում՝ կարդա։ Դարձրել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի և անթույլատրելի է։

Այն օրվա դրվագը, ես չգիտեի, ինձ բերեցին, ցույց տվեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը օդանավակայանում դուրս է գալիս, ասում է՝ բա ու՞ր է ժողովուրդը, իսկ ժողովուրդ չկա։ Չկա ժողովուրդ, որովհետև ինքը ժողովրդի համար չի եղել, ժողովուրդն էլ իր համար չկա, որովհետև ինքը ժողովրդին եկեղեցուց վանել է»։

 

Leave a Comment